«ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ԱՆՎԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»        
   OSMTH
ARMENIA
  • HOME
  • NEWS
    • NEWS old
  • EVENTS
    • JACQUES DE MOLAY 2013
    • CONVENT DE VENISE SEPTEMBRE 2012
  • DOCUMENTS
    • State certificate
    • STATUS DES CHEVALIERS DE L’ORDRE DU TEMPLE
    • DIPLOMA OF CREATION OF GRAND COMMANDERY OF ARMENIA
    • DIPLOMA OF GRAND COMMANDER BAGRAT LALAYAN
    • THE CHART OF TRANSMISSION
  • HISTORY
    • Cilicia >
      • Rubinian Family Tree
      • Roubinyan, Hetumian, Lousinyan Family Tree
      • The King of Cilician Armenia
      • Armeno-Mongol Alliance
      • Culture, Economy, Religion
      • Toros Roslin
    • Video
  • KNIGHTS
    • History of Templars
    • Previous Grand Masters
    • The Grand Master
    • Larmenius Charter
    • PRIORIES
  • ABOUT US
    • Declaration
  • Contact us
  • Temple in Jerusalem

Հեթում Ա

Изображение
Hetoum I (seated) at the court of the Mongols, receiving hommage by the Mongols.
Հեթում Ա (1213-1270), Հայոց թագավոր Կիլիկիայում, 1226–69–ին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Ֆիլիպ թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդինպայլը իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է Զապել թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243–ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254–ին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-59–ին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268–ի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գրությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269–ին գահը նրան հանձնելով, մտել է վանք, ուր և մահացել է։ Հաթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։

Изображение
Coin of Hetoum I and Zabel.
Powered by Create your own unique website with customizable templates.