Կոստանտին Ա

Կոստանտին Ա Ռուբինյան (ծն.թ.անհայտ–1100), Կիլիկիայի Հայոց իշխան 1095–ից։ Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը։ Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանտինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։