«ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ԱՆՎԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»        
   OSMTH
ARMENIA
  • HOME
  • NEWS
    • NEWS old
  • EVENTS
    • JACQUES DE MOLAY 2013
    • CONVENT DE VENISE SEPTEMBRE 2012
  • DOCUMENTS
    • State certificate
    • STATUS DES CHEVALIERS DE L’ORDRE DU TEMPLE
    • DIPLOMA OF CREATION OF GRAND COMMANDERY OF ARMENIA
    • DIPLOMA OF GRAND COMMANDER BAGRAT LALAYAN
    • THE CHART OF TRANSMISSION
  • HISTORY
    • Cilicia >
      • Rubinian Family Tree
      • Roubinyan, Hetumian, Lousinyan Family Tree
      • The King of Cilician Armenia
      • Armeno-Mongol Alliance
      • Culture, Economy, Religion
      • Toros Roslin
    • Video
  • KNIGHTS
    • History of Templars
    • Previous Grand Masters
    • The Grand Master
    • Larmenius Charter
    • PRIORIES
  • ABOUT US
    • Declaration
  • Contact us
  • Temple in Jerusalem

Լևոն Դ

Изображение
Լևոն Դ (ծն. թ. անհայտ– 18.11.1307), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305–ից։ Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։ Կամենալով դիմագրավել մահմեդական պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307–ին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Powered by Create your own unique website with customizable templates.