«ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ԱՆՎԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»        
   OSMTH
ARMENIA
  • HOME
  • NEWS
    • NEWS old
  • EVENTS
    • JACQUES DE MOLAY 2013
    • CONVENT DE VENISE SEPTEMBRE 2012
  • DOCUMENTS
    • State certificate
    • STATUS DES CHEVALIERS DE L’ORDRE DU TEMPLE
    • DIPLOMA OF CREATION OF GRAND COMMANDERY OF ARMENIA
    • DIPLOMA OF GRAND COMMANDER BAGRAT LALAYAN
    • THE CHART OF TRANSMISSION
  • HISTORY
    • Cilicia >
      • Rubinian Family Tree
      • Roubinyan, Hetumian, Lousinyan Family Tree
      • The King of Cilician Armenia
      • Armeno-Mongol Alliance
      • Culture, Economy, Religion
      • Toros Roslin
    • Video
  • KNIGHTS
    • History of Templars
    • Previous Grand Masters
    • The Grand Master
    • Larmenius Charter
    • PRIORIES
  • ABOUT US
    • Declaration
  • Contact us
  • Temple in Jerusalem

Լևոն Ե

Изображение
Լևոն Ե (1310-1342), Հայոց թագավոր Կիլիկիայում 1320–ից։ Հաջորդել է հորը՝ Օշին Ա–ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։ 1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոնի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335–ին և 1336–ին վերստին ասպատակեցին Կիլիկիան։ 1337–ին Լևոնի խնդրանքով ստորագրվեց հաշտություն. Կիլիկիայի հարավ–արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։ Լևոնը հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։

Powered by
✕